Wednesday, September 7, 2016

Իրենց հոգու հմայքը: Աղասի Այվազյան «Եկեղեցի»


Ես կարդացի Աղասի Այվազյանի «Եկեղեցի» Էսսեն: Էսսե, որի ասելիքը շատ էր: Ինձ թվում է` Աղասի Այվազյանը մեզ ուզել է փոխանցել մի բան. եթե դու հավատում ես, հավատա անկողծորեն: Մի հավատա, եթե քեզ ուղղակի սովորեցրել են: Մի արա՛ մեխանիկորեն:

Իբր հավատացյալ մարդիկ նման են Վարդի: Ունեն «անուշ» հոգի, որը բուրում է ինչպես վարդը: Բայց, երբ ուզում ես դիպչել նրանց, սկսում են ծակծկել, եւ արյուն է գալիս: Բայց այդ ամենից հետո, նա լքում է իր հոգին: Իր արմատները շուտ են դուրս գալիս հողից: Եւ սկսում է ենթարկվել ուրիշին, սովորել ուրիշինը: Կար ժամանակ, երբ նա հավատացյալ էր, իսկ ուրիշը` երբ նրան պոկեց, սովորեցրեց իրենը, տնկեց նորից եւ նա շատ հեշտ համակերպվեց այն մտքին, որ նա պետք է լինի հինդուիստ:



Իսկ իրական հավատացյալները նման են երիցուկների: Չեն բուրում: Նրանք գիտեն` ինչ են անում: Չեն աճում միայն գեղեցկության համար, նրանք աճում են , որպեսզի լինեն իրական, ոչ թե ցույց տան իրենց տեսքը, այլ իրենց հոգու հմայքը: Ինչպես էսսեում մաթեմատիկոսը, նա կգնա եկեղեցի ամսվա մեջ 1-3 անգամ, բայց նա կաղոթի ոչ միայն իր, այլ բոլորի համար: Երիցուկը նուրբ է, նա երբեք քեզ չի ցավեցնի, նա կօգնի քեզ կողմնորոշվել, նա կօգնի քեզ քայլեր անել դեպի լավը, իսկ երբ դու ցանկություն ունենա նրան պոկել հողի միջից, նա դա քեզ թույլ չի տա: Դու միայն մկրատով`շատ դժվարությամբ կպոկես նրան:








No comments:

Post a Comment