Saturday, December 24, 2016

Բայց այս անգամ ոչ թե լարումից, այլ ուրախությունից ....

Տե՜ր իմ, տեր պարգևատու, ինքնաբուն բարի, բոլորին տիրող հավասարապես, միայն արարիչ դու ամեն ինչի...

Անդադար ուղեղումս պտտվում են Նինայի տողերը։
Ներկայացման օրը, երբ նստած թատրոնի փափուկ բարձերին, մեկս մյուսին ստուգում էինք, որ տեսնեինք՝ հո բացթողում չունենք, ամենքս ամենքիս հետ մի բառ, մի տող ասում էինք։
Բոլորս իրար հետ բառերը  ամրապնդած՝ իրար գրկում ու հուշում էինք, մտածում, որ ներկայացման ժամանակ բառերի կեսը կուլ ենք տալու, թռչելու ենք առաջ ու հետ, անդադար նույնն ենք կրկնելու-շփոթելու։ Բայց գիտե՞ք, եթե մարդու սխալը սրտից է գալիս, եթե նա «նոտան» սխալ է վերցնում, այդպես էլ պետք է լիներ, ուրեմն այդ սխա՛լը կհասնի մարդկանց սրտերին, և նրանք գուցե ոչինչ չզգան։
Դեռ ձեռքիս ափը բացած դնչիս տակ դրած քայլում եմ տանը․․․ լռություն եմ ցանկանում ու սկսում հատվածս կրկնել. բայց չեմ հասկանում, թե ինչու՝ ասում եմ մի բառ իմից, մի բառ՝ մյուսից, մի տող՝ մեկից , մի տող՝ մյուսից։ Հիմա պատասխանը կա, որովհետև մեր փորձերի արդյունքները իմ մեջ այնքան խորը տեղ են զբաղացրել, այնքան են մտել սրտիս, ուղեղիս ու մարմնիս մեջ, որ անդադար, ուզում եմ ասել Նարեկացի։ Գիշերս առանց Նարեկացու Բան Բ-ի հատված Դ-ի արդեն էլ չեմ պատկերացնում։ Տարօրինակ է, որ կարող եմ պառկել՝ առանց կարդալու կամ առանց անգիրը ասելու։ Արդեն անգամ կարոտում եմ արցունքներիս, կուլիսների հատևում։ Էլի եմ ուզում հուզվել ու զգալ այն, ինչ-որ զգում էի հենց այդ օրը ներկայացման։ Նորից եմ ուզում գրկել նրանց, նորից եմ ուզում խաղալ։ Նորից եմ ուզում արտասվել... Բայց այս անգամ ոչ թե լարումից, այլ ուրախությունից։

1 comment: